ԱՄՆ–ում քննարկվել է ԼՂՀ անկախությունը ԱՄՆ Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳՆ մեր աղբյուրները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի օգոստոսյան սրման օրերին ԱՄՆ քաղաքական շրջանակներում քննարկվել է ԼՂՀ անկախությունը Միացյալ նահանգների Դաշնային իշխանության կողմից ճանաչելու հարցը:
Ըստ մեր աղբյուրների, ԱՄՆ քաղաքական վերնախավում հաշվարկել են, որ եթե Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում սկսի Ղարաբաղի վրա, դա կարող է անել միայն ՌԴ նախագահ Վ. Պուտինի «դաբրոն» ունենալով, և այդ պատերազմը կարող է նշանակել աշխարհքաղաքական դավադրություն ԱՄՆ-ի դեմ,
ինչին հակազդելու արդյունավետ միջոց կարող է դառնալ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը, ինչպես Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանի հարձակման ժամանակ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: