Տնտեսագիտականի ուսխորհրդի նախագահին բուհի պրոռեկտոր նշանակելը շատ թանկ է նստել համալսարանի աշխատակիցների վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանին բուհի պրոռեկտոր նշանակելը շատ թանկ է նստել համալսարանի աշխատակիցների վրա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Ս. Խաչատրյանին նշանակելուց հետո համալսարանը որոշել է աշխատանքից ազատել 7 հավաքարարներին: Չի բացառվում, որ համալսարանում որոշել են Ս. Խաչատրյանին բարձր վարձատրել ու հանուն նրա «զոհաբերել են» 7 աշխատակցի:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձում էր այս տեղեկությունը ճշտել թե' Սևակ Խաչատրյանից, թե՛ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանից, սակայն վերջիններս համառորեն չէին պատասխանում հեռախոսազանգերին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: