Ես կուլտուրապես բարձր մարդ եմ, նման տգետները, որ նման բան են ասում, մի հավատացեք, հերյուրանքներ են. բնապահպանության նախարար
«Հրապարակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի՝ նախկին նախարարի կադրերից ազատվելու փաստին մենք արդեն անդրադարձել ենք: Երեկ, կառավարության նիստից հետո նախարարն ասաց, որ բոլոր հեռացողներն ինքնակամ են դիմումներ գրել.
«Ես բացարձակապես որևէ մեկին չեմ փոխել, մարդիկ, ովքեր որ չեն կարողանում աշխատել, ներկայացնում են, որ իրենք ի վիճակի չեն, չեն կարողանում աշխատել, դիմումներ են գրել, ազատվել են»: Դիտարկմանը, թե գուցե իր հետ աշխատելն է դժվար, աշխատակիցների հետ կոպիտ է վարվում, նախարարը նեղսրտեց. «Մամուլը կարող է ամեն ինչ ներկայացնել:
Ես էլ Ձեր ներկայացրած կոպիտ խոսացողն եմ, հիմա կոպի՞տ եմ խոսում, ես կուլտուրապես բարձր մարդ եմ, նման տգետները, որ նման բան են ասում, մի հավատացեք, հերյուրանքներ են»: Թերևս Արամայիս Գրիգորյանի բառապաշարում «տգետ»-ը փաղաքշական նշանակություն ունի»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: