Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կբախվի Ուկրաինա զորք մտցնելու հետևանքներին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը զգուշացրել է Ռուսաստանին, որ վերջինս կբախվի Ուկրաինա զորք մտցնելու հետագա հետևանքներին. այդ ներխուժումը անօրինական է և անընդունելի: Քեմերոնի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
«Մենք կոչ ենք անում ռուսաստանին գնալ այլ ուղիով և գտնել այս ճգնաժամի քաղաքական որոշումը: Եթե ռուսաստանը դա չանի, ապա կասկած չի կարող լինել, որ նրա ստիպված կլինի բախվել դրա տրամաբանական հետևանքներին», - հայտարարել է Քեմերոնը: