ՆԱՏՕ-ն ներկայացրել է լուսանկարներ, որոնք ապացուցում են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա
ՆԱՏՕ-ն ներկայացրել է լուսանկարներ, որոնք արվել են Digital Globe անկախ կազմակերպության կողմից: Լուսանկարները ապացուցում են Ռուսաստանի ռազմական ներկայությունը Ուկրաինայում: Այս մասին հաղորդվում է դաշինքի պաշտոնական կայքում:
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ լուսանկարներում երևում է ռուսական հրետանի, որը գտնվում է Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև այլ զինամթերք Ուկրաինայից ընդամենը 50 կմ հեռավորության վրա:
ՆԱՏՕ-ն նաև հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվում է 20 հազար զինվոր: