Էլ տեղ չմնաց, որ դիմում չտանեմ, եթե այս անգամ էլ չօգնեն, պետք է Կարմիր խաչին դիմեմ. ցուցարար
Այսօր ՀՀ կառավարության դիմաց հավաքված ցուցարարներից մեկը պահանջում էր պարզել որդու՝ բանակից ազատվելու իրական պատճառը:
«Տղաս հինգ ամսվա ծառայող էր: Առողջ գնացել էր բանակ: Եթե հիվանդ լիներ պետք է բանակ չտանեին չէ՞: Եթե առողջությունը ներել են և տարել են բանակ, ապա ի՞նչ է պատահել չաստում, որ տղաս, մի ամիս մնալով հոգեբուժական բաժանմունքում, ազատվել է բանակից»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կինը և հավելեց, որ, սոցիալական անբարենպաստ պայմաններից ելնելով, բազմիցս փորձել է թոշակ ձևակերպել որդու համար, մինչդեռ դա էլ չի ստացվում:
Կինը նշեց նաև, որ ունի ևս երկու երեխա, որոնք մի շարք խնդիրներ ունեն, այդ թվում և առողջական: «Էլ տեղ չմնաց, որ դիմում չտանեմ, եթե այս անգամ էլ չօգնեն, պետք է Կարմիր խաչին դիմեմ»,-հավելեց կինը:
Վարդուհի Ստեփանյան