Մերկելը բացատրություն է պահանջել Պուտինից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բացատրություն է պահանջել Ուկրաինայում Ռուսաստանի զորքի ներկայության վերբարյալ: Այս մասին գրում է Рамблер-ը:
«Անհրաժեշտ է բացատրել Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի զորքի ներկայությունը»,-հայտնել է Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆֆան Զայբերտը: Նա նաև հավելել է, որ ՌԴ-ն «պետք է իր սահմաններին հետևի»:
Կրեմլի կայքում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները նաև կարևորել են Ուկրաինայի ներքին իրավիճակի կարգավորման հարցը: