Խոչընդոտներ լրագրողների համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ պատգամավորների արձակուրդն ավարտվել է, բայց այս օրերին խորհրդարանում իսկական անտերություն է: Հատուկենտ պատգամավորների երեկ կարելի էր գտնել շենքում, ինչի պատճառով էլ շենքն ուղղակի կորած էր կեղտի մեջ:
ԱԺ բակի լողավազանն էլ ամբողջովին ճահճացել էր: Փոխարենը՝ լրագրողների մուտք գործելն են հիմա դարձրել գլխացավանք:
Խորհրդարանում լրագրողների նոր հավատարմագրման գործընթացը դեռևս չի ավարտվել, ինչը նշանակում է, որ առանց հավատարմագրերի լրագրողները կարող են ԱԺ մուտք գործել միայն անցաթղթերով' ներկայացնելով անձնագրերը: Այդ կարգը գործել է մշտապես, սակայն այս տարի լրագրողների համար ստեղծել են անիմաստ խոչընդոտներ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: