Ֆրանսիայում գործազրկությունը ռեկորդային չափերի է հասել
Այն ֆրանսիացիների թիվը, ովքեր պաշտոնապե սգրանցված են որպես գործազուրկ, աճել է 0.8 տոկոսով և հասել ռեկորդային նոր աստիճանի: Անցյալ տարվա տվյալներով գործազրկությունը երկրում աճել է 4.3 տոկոսով:
Հուլիսին աշխատանք են փնտրել 3.4 մլն մարդ. սա 26 հազարով ավելի շատ է , քն հունիսին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է քայլեր ձեռնարկել , որպեսզի նոր աշխատատեղեր բացվեն:
Այս մասին գրում է BBC-ն: