Մահվան ելքով վրաերթ ոստիկանության Աշտարակի բաժնի հարևանությամբ. Shamshyan.com
shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 27-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Գրիգորյանը Աշտարակ քաղաքում Տիգրան Մեծի փողոցում ոստիկանության Աշտարակի բաժնի եւ «Միկա» բենզալցակայանի հարեւանությամբ իր վարած Mersedes մակնիշի 34 ՍR 022 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 40 շենքի բնակչուհի, 54-ամյա Սուսաննա Վարդապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որին օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ Ս. Վարդապետյանը մահացել է:
Մանրամասներն՝ այստեղ: