ՄԱԿ-ը ցավակցություն է հայտնել Հարավային Սուդանում ռուս օդաչուների զոհվելու կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավակցություն է հայտնել Հարավային Սուդանում Ми-8 ուղղաթիռի կործանման ժամանակ զոհված ռուսական օդաչուների ընտանիքներին: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Գլխավոր քարտուղարը ցավակցությու է հայտնում անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ու ժողովրդին: Գլխավոր քարտուղարը արագ ու ամբողջական ապաքինում է ցանկանում անձնակազմի չորրորդ անդամին, ով վիրավորվել էր»,- հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ առաքելությունը Հարավային Սուդանում կշարունակի միջադեպի հետաքննությունը: