Չեխիան զինամթերք կուղարկի Իրաքի քրդերին
Չեխիան զինամթերք կմատակարարի իրաքյան էրդերի ուժերին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Երկրի կառավարությունը հաստատել է մատակարարման պլանը: Նպատակը քրդերին օգնելն է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում:
Ավելի վաղ՝ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է օգնել Իրաքի հյուսիսում ապրող քրդերին ահաբեկիչների դեմ պայքարում: