Փլուզում Սարի թաղում. կա զոհ
Օգոստոսի 27-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը փլուզում է տեղի ունեցել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տվյալների' տուժել է Ս. Ա.-ը (ծնվ. 1999 թվ.), իսկ փլատակների տակ հայտնաբերվել է մեկ այլ քաղաքացու դի (տվյալները ճշտվում են):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: