Ի՞նչ են քննարկել և ի՞նչ եզրահանգման են եկել Պուտինն ու Պորոշենկոն
Ռուս-ուկրաիանական հարաբերությունների վերաբերյալ անցկացված հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի մի ամբողջ փաթեթ, որոնց մեջ ընգրկված է եղել երկկողմ հանդիպումը Մինսկում, տնտեսական համագործակցությունը և շարունակվող հակամարտության դադարեցում: Բացի այդ, պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը:
«Մենք խոսեցինք և եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է վերջ տալ արյունահեղությանը և պետք է առաջ շարժվենք, որպեսզի քաղաքական բոլոր բարդ խնդիրները կարգավորենք, որի առաջ կանգնած է Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածը: Ռուսաստանը իր հերթին պետք է անի ամեն ինչ, որպեսզի կայանա խաղաղ գործընթացը, և մեր կարծիքով, այդ գործընթացը պետք է սկսել շատ արագ, նոր վնասներից խուսափելու համար: Այս կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը արդեն կլինի լայն ձևաչափով: Մենք երկկողմ հանդիպում ենք հաստատել, որը գուցե և տեղի ունենա հենց այստեղ՝ Մինսկում»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է Regnum-ը: