Գրիշա Սարգսյանի որդին ընտանիքով տեղափոխվել է ԼՂ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ, հանգուցյալ Գրիշա Սարգսյանի որդին՝ Կարեն Սարգսյանը, փակել է հոր սարքած շքեղագույն առանձնատան դռներն ու ընտանիքով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։
Հիշեցնենք, Նորքում գտնվող Սարգսյանի առանձնատան շքեղությունը բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի զարմանքի առարկան էր դարձել։
Սարգսյանի հուղարկավորությունից հետո բոլորն այդ օրերին խոսում էին վերոնշյալ առանձնատան մասին։ Գրիշա Սարգսյանի որդին, ինչպես մեզ հայտնի դարձավ, աշխատանքի է անցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմում և բնակվում է տեղի «Արմենիա» հյուրանոցում»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: