Ուշագրավ բացահայտում՝ Թբիլիսիի եկեղեցու բակում ծեծի ենթարկված հոգևորականների գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հայ հոգևորականները ծեծի էին ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից: Անցել է շուրջ մեկ ամիս, սակայն մինչ օրս որևէ մեկը չի ձերբակալվել այս գործի շրջանակներում:
Ու պարզվում է՝ ուշագրավ բացահայտում է եղել այս մասով: Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պարզվել է՝ հայ հոգևորականներին ծեծի ենթարկողների մեջ հայեր են եղել.
«Եթե չեմ սխալվում՝ երկու-երեք հոգի են եղել: Այս բացահայտումից հետո քննության ընթացքում պարզել են, որ կատարվածը էթնիկ հողի վրա առաջացած կոնֆլիկտ չի եղել: Գոնե ծեծողների կողմի հայերը թույլ չտային եկեղեցու սպասավորներին ծեծել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: