Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում ճգնաժամը չի կարելի շարունակել հետագա լարված ուժային սցենարով՝ առանց երկրի Հարավ-արևելքի շահերը հաշվի առնելու և զինյալների հետ խաղաղ երկխոսության: Գրում է Russian.rt.com-ը:
«Պատրաստ ենք Ուկրաինայում ստեծված ծայրահեղ ճգնաժամային իրավիճակի շուրջ կարծիքներ փոխանակել, որը վստահ եմ չի կարելի լուծել հետագա լարված ուժային սցենարով՝ առանց հաշվի առնելու երկրի հարավարևելյան շրջանների շահերը և առանց դրանց ներկայացուցիչների հետ խաղաղ երկխոսության», - հայտարարել է Պուտինը Մաքսային միության անդամ երկրների նախագահների, Ուկաինայի նախագահի և Եվրոպական հանջնաժողովի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում: