Սոչիում կայացած հանդիպումը նախագծված սցենար էր, որի համաձայն՝ կողմերը խաղացին իրենց դերերը. Կոմանդոս
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը թուլացել է, մինչդեռ Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը խորհուրդ է տալիս չտարվել ժամանակավոր պատրանքով:
«Սոչիում կայացած հանդիպումը նախագծված սցենար էր, որի համաձայն՝ կողմերը խաղացին իրենց դերերը: Լարվածությունը թուլացավ, մինչդեռ չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այն ավելի կբարձրանա: Ադրբեջանն այլ ճանապարհներ կփնտրի մեզ լարվածության մեջ պահելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կոմանդոսը:
Ըստ բանախոսի՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանը լիդերի դերում է, ուստի նա մեզ թելադրում է, երբ հանգիստ լինել, երբ՝ ոչ: Արկադի Տեր-Թադևոսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը վերջին շրջանում կատարած իր հարձակումներով փորձում էր համոզվել, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է պատերազմի:
Վարդուհի Ստեփանյան