Վլադիմիր Պուտինին համեմատել են Բորիս Ելցինի հետ
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Դևիդ Օուենը Պուտինին առանցքային գործիչ է համարում Մինսկի բանակցություններում: Օգոստոսի 26-ին Մինսկում տեղի կունենա Մաքսային Միության պետությունների ղեկավարների հանդիպումը Պորոշենկոյին հետ, որին կմասնակցեն նաև Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ովքեր կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինն ու Պորոշենկոն առանձին հանդիպում կունենան:
Օուենը կարծում է, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարերը Մինսկում անխուսափելիորեն կհիշեցնեն Բելառուսի` իրենց հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 1991թ դեկտեմբերի 8-ին:
«Այն ժամանակ առանցքային գործիչը եղել է Բորիս Եկցինը, իսկ այժմ այդ դերը կստանձնի Վլադիմիր Պուտինը»,-ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարարը: