Դադարեցվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորությունները
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի օգոստոսի 19-ի առաջարկությունը' որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Էդվարդ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ լիազորությունները 2014 թվականի օգոստոսի 23-ից համարել դադարած: