Պեսկովը մեկնաբանել է Մակարևիչի նամակն ուղղված Պուտինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դիտրի Պեսկովը մեկնաբանել է ռուս երաժիշտ Անդրեյ Մակարևիչի` Պուտինին ուղղված նամակը:
«Ճնշումները, որից բողոքում է արտիստը, կարելի է համարել հասարակական արձագանք: Ես չգիտեմ նախագահը նայել է համացանը թե ոչ, բայց մենք դեռ չենք հաղորդել, քանի որ նամակը եկել է ուշ երեկոյան: Բնականաբար, նախագահն այդ մասին կիմանա»,-ասել է Պեսկովը:
Նա նշել է նաև, որ չի հասկանում, թե ինչու է նամակը հենց Պուտինին ուղղված:
Հիշեցնենք, որ երաժիշտ Անդրեյ Մակարևիչը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին`խնդրելով պետության ղեկավարին դադարեցնել վարկաբեկել իր անունը:
Մակարևիչը Ուկրիանայի և Ղրիմի դեպքերի հետ կապված հաճախ է կտրուկ արտահայտություններ անում: Իր նամակում նա քննադատել է ռուսական իշխանություններին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար:
Այս մասին գրում է Vz.ru-ն: