Ահաբեկչի նախկին կինն ամուսնացել է
Նախկին ահաբեկիչ Ցարնաևայի կինը` Քեթրին Ռասսելը, ամուսնացել է և ունի արդեն մեկ երեխա: Այս տեղեկատվությունը հաստատել է Բոսթոնի ահաբեկչի քույրը՝ Ալինա Ցարնաևան:
Մամուլում տարածվել էր մի լուսանկար, որտեղ Ռասսելը պատկերված է մի փոքրիկ երեխայի հետ: Լուսանկարը արված է եղել Ալինա և Բելլա Ցարնաևների տանը, որը գտնվում է Բերգանում /Նյու-Ջերսի/:
«Այո՛, նա ամուսնացել է /կրկին/ և արդեն երեխա ունի»,-ասել է Ցարնաևայի քույրը: Ինչպես հիշեցնում է թերթը` Ռասսելը մինչ այդ ամուսնացած է եղել Թամերլան Ցարնաևի հետ, ով ահաբեկիչ է եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: