Չիլիում 25 հազար ուսանող պահանջում է կրթական համակարգում բարեփոխումներ կատարել
Չիլիում հազարավոր ուսանողներ դուրս են եկել Սանտյագոյի կենտրոնական փոխոցներ որպես բողոքի նշան կրթական ոլորտում այդպես էլ չսկսված բարեփոխումների համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նախնական տվյալներով՝ ցույցին մասնակցել է ավելի քան 25 հազար մարդ: Իրենք ուսանողները պնդում են , որ ակցիային մասնակցել է ավելի քան 80 հազար մարդ:
Ոստիկանությունը հաղորդել է, որ ցույցը հիմնականում խաղաղ ընթացք է ունեցել, չհաշված առանձին միջադեպերը, երբ ուսանողները փորձել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: