ՌԴ-ում ձերբակալել է 3-ամյա աղջնակի սպանության մեջ կասկածվող անձը
Տոմսկում բերման է ենթարկվել 3-ամյա աղջնակի առևանգման և սպանության մեջ կասկածվող մի տղամարդ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը:
Կասկածյալին ձերբակալելու մասին քննիչները պատմել են Քննչական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ աղջկա սպանության վերաբերյալ կազմակերպված -ողովի ժամանակ:
«Ներկայումս կատարվում են ակտիվ գործողություններ և օպերատիվ միջոցառումներ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար», - գրում է կայքը: