Սուարեսը չի հրավիրվել Ուրուգվայի հավաքական
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Ուրուգվայի հավաքականից հրավեր չի ստացել' մասնակցելու Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ ընկերական խաղերին, թեպետ ունի այդ խաղերին մասնակցելու հնարավորություն:
Աշխարհի առաջնության խմբային փուլի' Իտալիայի հետ խաղում Ջորջիո Կյելինիի ուսը կծելու համար ՖԻՖԱ-ն որակազրկել էր Սուարեսին ազգային ընտրանու 8 խաղով: Իսկ վերջերս Լոզանի արբիտրաժային դատարանը (CAS) մեղմացրել էր Սուարեսի պատիժը' թույլատրելով նրան մասնակցել ոչ պաշտոնական, ընկերական խաղերին:
Հիշեցնենք նաև, որ «Բարսելոնայի» կազմում Սուարեսը կարող է մասնակցել պաշտոնական խաղերի միայն հոկտեմբերից:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://sport.times.am/?l=am&p=39191/suaresy+chi+hravirvelvo%D6%82rugvayi+havaqakan