Մոլդովայից Ռուսաստան ապրանքների ներկրման վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն սեպտեմբերին
Մոլդովայից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների ներկրման վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն սեպտեմբերին: Ինչպես հաղորդում է РИА «Новости», այս մասին ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Մոլդովայի Էկոնոմիկայի նախարար Ադրիան Կանդուն:
Ռուսաստանի և Մոլդովայի կառավարությունների անդամների բանակցությունները ՝ տնտեսական համագործակցության վերաբերյալ տեղի կունենան Մոսկվայում սեպտեմբերի 25-26-ը: