Ջեյմս Ֆոուլիի առևանգիչները պահանջել էին 132 մլն դոլար
«Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստ զինյալները, ովքեր ցուցադրաբար գլխատել են ամերիկացի ժուռնալիստ Ջեյմս ֆոուլիին, նրան ազատելու պահանջել էին 132 մլն դոլար: Այդ մասին հաղորդել է նրա նախկին գործատուն: Այս մասին գրումէ BBC-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լրագրողի ընտանիքը առևանգողների կողմից էլեկտրոնային նամակ է ստացել նրա մահից մեկ շաբաթ առաջ: Նամակում ասված էր, որ Ֆոուլին կսպանվի ամերիկյան զինուժի կողմից «Իսլամական պետության» դիրքերին օդային հարվածներ հասցնելու համար: