Իսրայելը զորակոչում է ևս 10 հազար զինվորական Գազայում իրականացվող գործողության համար
Իսրայելը զորակոչում է ևս 10 հազար պահեստային զինվորական Գազայի հատվածում իրականացվող հատուկ գործողության համար: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Բանակը ստացել է քաղաքական ղեկավարության հրահանգը զորակոչելու ևս 10 հազար զինվոր ՝ ի լրումն այն 20-25 հազարի , որոնք մոբիլիզացվել են ավելի վաղ և մնացել են իրենք դիրքերում», - հայտարարել է աղբյուրը:
Ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր անհանգստությունն էր արտահայտել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման առիթով և կոչ է արել երկու կողմերին դադարեցնել կրակը, որն արդեն հազարավոր մարդկանց կյանք է խլել;