Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհն առնվազն տասն օր փակ է լինելու
Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության' Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհն առնվազն տասն օր փակ է լինելու:
Հաշվի առնելով վերոնշյալը' կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց: