Մահացել է Տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը, ով օգոստոսի 14-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այսօր կեսօրին մահացել է:
Այս մասին Operativ.am-ին հայտնեցին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: