Ամեն ինչ արվել է, որպեսզի ՌԴ-ի օգնությունը հասնի Ուկրաինա. Կարմիր խաչ
Կարմիր խաչը հայտնել է, որ ամեն ինչ արել է, որպեսզի ՌԴ-ի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունը հասնի Ուկրաինայի հարավ-արևելք:
«ԿԽՄԿ-ն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ վարչական և նախապատրաստական միջոցները, որպեսզի աջակցի օգնությանը տեղ հասցնելուն»,- ասել է Լորան Կորբան:
Նա նաև հույս է հայտնել, որ ուրբաթ օրը ողջ անձնակազմը տեղ կհասնի:
Քանի որ դեռևս շարունակվում է զինված հակամարտությունն Ուկրաինայում, ԿԽՄԿ-ն կողերին կոչ է արել խնայել քաղաքի բնակիչներին և օբյեկտները: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: