Մարդասիրական օգնությամբ ռուսական առաջին բեռնատարը հատել է ռուս-ուկրաինական սահմանը
Դոնբասի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրող առաջին ռուսական բեռնատարը հատել է ռուս-ուկրաինական սահմանը և մնացել անցակետում: Այս մասին հայտնել է Reuters-ը: Մեքենան անհրաժեշտ ստուգումների է ենթարկվելու:
Օգոստոսի 12-ից 280 բեռնատար մարդասիրական օգնությամբ տեղափոխվում է Ուկրաինա:
Նրանք տեղափոխում են սնունդ, դեղորայք, քնապարկեր, և այլ անհրաժեշտ իրեր: Այս մասին գրում է Lenta.ru-ն: