Արտաշատ քաղաքի սուպերմարկետում կնոջ հեռախոսը գողացած անձը բերման է ենթարկվել բաժին
Ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Լարիսա Մ.-ն հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի սուպերմարկետում գողացել են իր բջջային հեռախոսը' պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ' Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Սամվել Մ.-ն, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է հիշյալ հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: