Մեծ Բրիտանիան 11 մլն դոլար է տրամադրել Էբոլա վիրուսի ուսումնասիրման համար
Էբոլա վիրուսի արագ տարածումը մտահոգել է նաև Բրիտանիայի կառավարությանը: Բրիտանիայի կառավարությունը 10,8 մլն դոլար է տրամադրել , որպեսզի ուսումնասիրվի այս ոլորտը:
Ֆինանսավորումը ստանալու համար հետազոտողները պետք դիմեն որքան հնարավոր է արագ. մինչև սեպտեմբերի 8-ը:
Միացյալ Թագավորության զագացման հարցերով նախարար Ջասթին Գրինինգը բացատրել է, որ այդ գիտական ուսումնասիրությունները նախագծված են, որպեսզի մասնագետները առավելագույնս արդյունավետ գործեն վիրուսը կանխարգելելու համար:Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: