Այսօր Յուրի Նիկուլինի հիշատակի օրն է
1997թ.-ի օգոստոսի 21-ին կյանքից հեռացավ ռուս խորհրդային դերասան, կրկեսի արտիստ, սոցիալիստական աշխատանքի հերոս Յուրի Նիկուլինը: 1982թ-ից նա զբաղեցնում էր Ցվետնոյ բուլվարի կրկեսի տնօրենի պաշտոնը:
Միլիոնավոր հեռուստադիտողների դերասանը հիշվում է Բելբեսի կերպարով' այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Բարբոս շունը և անհավանական վազք», «Օղի թորողները», «Օպերացիա Ի և Շուրիկի այլ արկածները», «Կովկասի գերուհին», «Յոթ ծերունի և մեկ աղջիկ»:
Յուրի Նիկուլինը հանդես է եկել այնպիսի հանրահայտ ֆիլմերում ինչպիսիք են «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ» և «Ծերունի-ավազակները»:
Մարիամ Գևորգյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/photo.php?fbid=611758002276242&set=a.106851716100209.7285.100003261432124&type=1&theater