Դոնեցկի Մոսպինո արվարձանում խաղաղ բնակիչներ են զոհվել
Դոնեցկի Մոսպինո արվարձանում հրետանային ռմբակոծության արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ: Այրվել են տներ և ենթակառուցվածքներ:
Այս պահին հայտնի է միայն երկու զոհի մասին տեղեկություններ: Այս մասին հայտնում է քաղաքային խորհուրդը:
Ըստ ականատեսների` քաղաքի կենտրոնական մասում մշտապես պայթուններ է լսվում: Քաղաքային ծառայութունները չնայած հարձակումներին, շարունակում են աշխատել էլեկտրաէներգիայի վերականգնման, գազի մատակարարման, երթևեկության կարգավորման համար: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: