ԵՄ-ն խստորեն դատապարտել է ամերիկացի լրագրողի սպանությունը
Եվրամիությունը խստորեն դատապարտել է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլի սպանությունը, որն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի ներկայացուցիչ Սեբաստիան Բրաբանը:
«Ահաբեկչության նման ձևերը լուրջ սպառնալիք են միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»,-ասել է նա:
Նրա խոսքով` ԵՄ-ն շարունակելու է խթանել լրագրողների անվտանգությունը, ովքեր իրենց գործն են կատարում Մերձավոր արևելքի տարածաշրջաններում:Այս մասին գրում է Itar-tass-ը: