Մուրմանսկի քաղաքապետը հայազգի պատգամավոր Գաբիելյանին հիմար է անվանել
Մուրմանսկի քաղաքային խորհրդում քաշքշուկ է տեղի ունեցել, որի ընթացքում պատգամավոր Սերգեյ Գաբրիելյանը մեղադրել է քաղաքապետ Ալեքսեյ Վելլերին իշխանության զավթման մեջ՝ ի պատասխան դրան քաղաքապետը պատգամավորին հիմար է անվանել: Գրում է Gazeta.-ն:
Գաբրիելյանը պարտքի տակ չի մնացել և իր հերթին Վելլերին «չմո» անվանել:
Մուրմանսկյան «Северпост» գործակալության փոխանցմամբ՝ Վելլերի խնդրանքով քաղաքային խորհրդի շենք ոստիկանություն է հրավիրվել: Վեճը շարունակվել է մի քանի ժամ:Պատգամավորները լքել են բանակցությունների դահլիճը:
Ավելի վաղ Գաբրիելյանը Վելլերին մեղադրել էր իր ավտոմեքենայի հրկիզմանը մասնակցություն ունենալու գործում: Քաղաքապետն իր հերթին դիմել էր դատախազություն զրպարտանք հոդվածով գործ հարուցելու խնդրանքով: