Բելգիայի իշխանությունները հերքել են վարչապետի գողացված համակարգչում գաղտնի տեղեկությունների առկայությունը
Բելգիայի Թագավորության նախարարների կաբինետի ղեկավարի մամլո քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ վարչապետ Էլիո Դի Ռուպոյի ավտոմեքենայից գողացված փաստաթղթերը պետական գաղտնիքներ չեն պարունակել: Գրում է Russian.rt.com-ը:
Սակայն խոսնակը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ վարչապետի ավտոմեքենայից անհայտ չարագործների կողմից գողացվել է Ռուպոյի անձնական համակարգիչը:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ գողացված նյութերի մեջ միայն անձնական բնույթի և որոշ գործնական փաստաթղթեր են եղել: