Ոչնչացվել են ուկրաինական ուղղաթիռներ
ԼԺՀ-ի զինյալներին հաջողվել է դաժան մարտերի ընթացքում Գորգիևկայում Ուկրաինայի բանակին պատկանող երկու ուղղաթիռ ոչնչացնել: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով զինյալների շտաբին:
Զինյալները հայտարարել են, որ զինվորականները նաև երկու տանկ, հինգ ռազմական մեքենա և այլ տեխնիկա են կորցրել: Զինյալների հայտարարության համաձայն՝ ուկրաինացի ուժայինները մարդկային կորուստները ևս զգալի են եղել, քանի որ 60 մարդ են կորցրել: