Բելգիայի վարչապետի համակարգիչը գողացել են
Բելգիայում գողացվել է վարչապետ Էլիո Դի Ռուպոյի համակարգիչը, որում գաղտնի տվյալներ են պահվել թագավորական ընտանիքի մասին, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող ներքին քաղաքական փաստաթղթեր: Գրում է Russian.rt.com-ը:
Բելգիական Le Soir պարբերականի փոխանցմամբ՝ գողությունն իրականացվել է վարչապետի մարզադահլիճում գտնվելու ընթացքում: Էլիո Դի Ռուպոն համակարգիչը թողել էր իր ավտոմեքենայի մեջ, իսկ այն գողացվել է այն պահին, երբ վարչապետի վարորդը մի քանի րոպեով գրախանութ է մտել:
Պարբերականի փոխանցմամբ՝ համակարգի մեջ գաղտնի տեղեկություններ են պահվել թագավորական ընտանիքի մասին: Վարչապետն ու նրա վարորդը դիմել են ոստիկանություն, ինչի արդյունքում հետաքննություն է սկսվել: