ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Օգոստոսի 21-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ: Հրում է Russian..rt.com-ը:
Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ ասվել է, որ Գելետեյը նշել է «երկրի արևելքում բռնության աճի մասին»: Հեյգելը Գելետեյի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Շոյգուին տեղեկացրել այն մասին, որ սահմանի մոտ տրանսպորտային միջոցների և զինվորականնների գտնվելու փաստը նպաստում է իրավիճակի ավելի լարմանը:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ բացի այդ հաղորդագորության մեջ նշվել է, որ «կողմերը քննարկել են Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնություն ընթացիկ մատակարարման խնդիրները»: