Իսրայելի հարվածների արդյունքում երեք հրամանատար է զոհվել
Գազայի հատվածում իշխող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևը հայտարարել է Իսրայելի կողմից Ռաֆահ քաղաքի վրա իրականացրած օդային հարվածի արդյունքում երեք հրամանատարների մահվան մասին: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հրամանատարներից երկուսը պաղեստինյան անկլավի ամենառազմատենչ հրամանատարներից են հանդիսացել, որոնք համախմբված կերպով երկու ամիս շարունակ պայքար են մղել իսրայելական բանակի դեմ: