«Գեորգի Կուտոյանը՝ ՄԻԵԴ դատավո՞ր
«168 ժամ» թերթը գրում է. «Ավելի վաղ գրել էինք, որ սեպտեմբերի 26-ին սկսվող ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանում պետք է ընտրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր:
Նշել էինք, որ այդ պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, այդ թվում՝ Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և փաստաբան Վահե Գրիգորյանի:
Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այս պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանն է, ով նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: