Մհեր Սեդրակյանի դեմ ծավալվող «մեկուսացման օպերացիայի» շրջանակում վարչապետի թիրախում հայտնվել է նաև Տարոն Մարգարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի դեմ ծավալվող «մեկուսացման օպերացիայի» շրջանակներում վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիրախում հայտնվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով սերտ կապեր ունի և մտերմություն է անում Թոխմախի Մհերի և նրա խնամի էդուարդ Մադաթյանի՝ ավագանու անդամ տղաների հետ:
Հովիկ Աբրահամյանը քաղաքապետին զգուշացրել է, որ հերիք է արտոնություններ տաս այդ ջահել-ջուհուլներին: «Հասկացանք, որ ընտրություններին շատ բան են արել, բայց ամեն ինչ սահման ունի»,- ասել է վարչապետը:
Իսկ արտոնություններն այն մասին են, որ Տարոն Մարգարյանի թեթև ձեռքով Մհեր Սեդրակյանը և նրա շրջապատն իրենցով են անում մայրաքաղաքի որոշ հատվածներ, պետպատվերներ են ստանում, հարցեր լուծում»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: