Դոնբասում գտել են կռվող 3-րդ կողմին
Դոնբասում տեղի ունեցող ռազմական գործողություններում առկա է նաև մարտնչող 3-րդ կողմ: Վերջիններս կռվում են աշխարհազորայինների և ուկրաինացի ուժայինների դեմ: Այս մասին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի բանակի գնդապետ Վլադիմիր Ռուբանը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Այստեղ առկա է նաև 3-րդ կողմ: Մենք (պաշտոնական Կիև) իրենց այդպես ենք անվանում: Ուկրաինայի ուժայիններն այժմ փորձում են պարզել, թե ովքեր են այդ մարդիկ: Մենք նրանց անվանում ենք 3-րդ կողմ»,- ասել է Վլադիմիր Ռուբանը:
Գնդապետի խոսքով` շատ հնարավոր է դրանք լինեն օտարերկրացիներ: