Ի՞նչ կշահի Հայաստանը Ռուսաստանի դեմ կիրառված սանկցիաների հետևանքով
Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի կիրառած սանկցիաները դրական ազդեցություն կարող են ունենալ հայաստանյան շուկայի համար:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նախորդ տարի Հայաստանը 22 հազար տոննա ծիրան է արտահանել Ռուսաստան, իսկ այս տարի ծիրանի արտահանումը կազմել է 16 հազար տոննա: Նախորդ տարի արտահանվել է 60 հազարից ավելի միրգ և բանջարեղեն, մինչդեռ այս տարի նախատեսվում է արտահանել 64-65 հազար տոննա միրգ և բանջարեղեն: Բանախոսի հաշվարկով սա մոտ 80-90 միլիոն դոլարով կավելացնի երկրի եկամուտները:
«Նախատեսվում են նաև գինու արտահանման ծավալներ, հատկապես, որ հիմա սանկցիաներ են կիրառվում նաև Մոլդովայի և Վրաստանի դեմ: Նման պայմաններում մեր գինու արտահանման համար լավ պայմաններ ապահովել»,-հավելեց բանախոսը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ տնտեսագետ Միքայել Մելքումյանն այս առնչությամբ նշեց. «Երբ ընդլայնում ես արտադրանքը, պետք է ընդլայնել նաև ֆինանսական միջոցները: Մեր ֆինասական միջոցները բավարար չեն առևտրային խնդիրների, տրանսպորտի և մթերման խնդիրները լուծելու համար: Իսկ ֆինանս ունենալու դեպքում չլուծվող խնդիր չկա, ուստի մեր բոլոր խնդիրները լուծելի են ֆինսական աջակցության դեպքում»:
Անդրադառնալով գյուղմթերքներից և գինուց բացի արտահանման այլըտրանքային ապրանքներին՝ երկու բանախոսներն էլ կարևորեցին շինարարական ոլորտում Հայաստանի առաջարկած ծառայությունները:
Վարդուհի Ստեփանյան