Ռուսաստան արտահանելու համար հայկական ապրանքները պետք է լինեն որակյալ և թողարկվեն համապատասխան քանակությամբ. տնտեսագետ
Հայ սահամանամերձ գյուղերը պոտենցիալ հնարավորություն ունեն լայնամասշտաբ արտադրություն կազմակերպելու համար:
«Պետությունը պետք է կանգնի արտադրողի, մթերողի և վերամշակողի կողքին: Պետութունը պետք է ցածր տոկոսներով հարկեր տրամադրի, որպեսզի գյուղեը կարողանան ապրանք արտադրել և արտահանել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը:
Ըստ տնտեսագետի՝ հայ սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու համար ընդդիմադիր կուսակցությունները կառուցողական մոտեցում ցուցաբերեցին, որն անհետևանք չմնաց: «Սահմանամերձ գյուղերին ազատ տնտեսական գոտիների կարգավիճակ տալու գաղափարը մեր միության ծրագրում միշտ եղել է և լավ է, որ ստեղծված իրավիճակը դրդեց կառավարությանը գնալ ավելի արդյունավետ քայլերի»,-նշեց միության նախագահը:
Բանախոսը կարևորեց նաև արտադրանքից որակը՝ ընգծելով, որ Ռուսաստան արտահանվելու համար հայկական ապրանքները պետք է լինեն որակյալ և թողարկվեն համապատասխան քանակությամբ: Ըստ բանախոսի՝ վերը նշվածները լուծելի կլինեն պետության ֆինասավորման դեպքում:
Վարդուհի Ստեփանյան