Կքննարկվի Հայաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմի հետ կապված մի շարք հարցեր
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին օգոստոսի 21-22 պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին հաղորդում է Тренд-ը՝ հղում կատարելով Վրաստանի վարչապետի պաշտոնական գրասենյակի հայտարաությանը: Իրակլի Գարիբաշվիլին կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տնտեսական և քաղաքական հիմնախնդիրներ: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի այն իրավիճակին, որը առաջացել էր այն բանից հետո, երբ Վրաստանը ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայանագիրը, իսկ ՀՀ-ն էլ Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին է:
Կողմերը մտադիր են քննարկել հակասությունները և գտնել համագործակցության ընդունելի ձևաչափը: Բացի այդ, նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի և Վրաստանի միջև գործող վիզային ռեժիմը, որը պետք է գործի սեպտեմբերի մեկից: