Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը
Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինը կարծում է, որ Բրիտանիան խախտել է WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի իրավունքը: Այս մասին հայտնում Gazeta.ru-ն հղում անելով The Guardian-ն պարբերականին:
Ինչպես ենթադրում է Պատինը` Լոնդոնն ամենևին էլ հետաքրքրված չէ իրավիճակի դիավանագիտական լուծմամբ: Ասանժն Լոնդունում Էկվադորի դեսպանատանն անցկացրել է ավելի քան 2 տարի: Այս մասին հիշեցնում է նշված պարբերականը: Ըստ Էկվադորի ԱԳ նախարարի` Ասանժը չի կարող լքել դեսպանատան տարածքն առանց մտածելու, որ կարող է ձերբակալվել, քանի որ կա վախի զգացում:
Ըստ որոշ տեղեկությունների` Ասանժը բժշկական օգնության կարիք ունի, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի: Ասանժը որոշել է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, որտեղ գտնվում է 2012 թվականի հունիսի 19-ից:
Էկվադորի ԱԳ նախարարի խոսքով` Էկվադորը խնդրում է թույլ տալ, որպեսզի Ասաժը բժշկական հետազոտման ենթարկվի: